Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանություն է տվել անկախացման հանրաքվեի օրինագծին

01:15 • 16.09.17

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանություն է տվել սեպտեմբերի 25-ին անկախացման շուրջ հանրաքվեի օրինագծին, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը ուրբաթ երեկոյան վերսկսել է իր աշխատանքները՝ գրեթե 2 տարվա դադարից հետո։ Պատգամավորների քննարկման հիմնական թեման հենց անկախացման շուրջ հանրաքվեն է եղել։

Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այս հանրաքվեն բացարձակ անօրինական են համարում։ Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել Իրաքի խորհրդարանը։