Լոնդոնի մետրոյում ահաբեկչությունից տուժած մարդկանց քանակը հասել է 30-ի

03:13 • 16.09.17

Լոնդոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով արդեն հոսպիտալացվել է 30 մարդ, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը՝ հղում անելով շտապօգնության ծառայության աշխատակից Նատաշա Ուիլսի տրամադրած տվյալներին:


«Մենք սերտ համագործակցում ենք մայրաքաղաքային ոստիկանության, ճանապարհատրանսպորտային ոստիկանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների հետ, որպեսզի տուժածները հնարավորինս շուտ ստանան անհրաժեշտ բուժօգնությունը», - շեշտել է Ուիլսը լրագրողների հետ զրույցում:


Ավելի վաղ հաղորդվում էր 18 տուժածների մասին, որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել։



Լոնդոնի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունից հետո ուղևորների մի մասն էլ տուժել է սկսված հրմշտոցի հետևանքով: