Մոսկվայում 43-ամյա գործազուրկից 300 000 դոլար են գողացել

15:32 • 16.09.17

Մոսկվայի հարավ-արևմուտքում անհայտ անձը բանկերից մեկի դեպոզիտար պահատուփից գողացել է 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։


Ինչպես տեղեկացնում է moslenta.ru կայքը, գումարը պատկանում է Մոսկվայի 43-ամյա մի բնակչի, ով գործազուրկ է: 

Լրատվաիջոցներին չի հաջողվել պարզել, թե ինչպես է կատարվել գողությունը, ինչպես նաև շարունակում է անհայտ մնալ բանկի անունը, որից կատարվել է գողությունը:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: