ԱՄՆ-ում ցուցարարները գրոհել են Սենթ Լուիսի քաղաքապետի տունը. 9 ոստիկան վնասվածք է ստացել (տեսանյութ)

23:27 • 16.09.17

ԱՄՆ-ում 9 ոստիկան վնասվածք է ստացել Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, շուրջ հազար ցուցարար շրջապատել է քաղաքապետի տունը, ներկեր է նետել տան պատերին և երկու պատուհան կոտրել:

Արդյոք քաղաքապետը անկարգությունների պահին տանն էր, թե ոչ, հայտնի չէ: Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած անկարգության մասնակիցներին շուրջ 200 ոստիկան է դիմագրավել, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:  

Ցուցարարների բողոքի պատճառը ոստիկանի արդարացումն է, որը 2011-ին 24-ամյա աֆրոամերիկացի կասկածյալի էր սպանել՝ 5 անգամ կրակելով նրա վրա:

Դատարանում տեսագրություն է ներկայացվել, որում լսվում էր ոստիկանի խոսքերը, երբ նա ասում էր մտադիր է սպանել նրան: Սակայն դատարանն այդ խոսքերը որպես ապացույց չի դիտարկել՝ մեկնաբանելով, որ դրանք կարող էին կտրված լինել կոնտեքստից և պարզորոշ չեն: