Սպիտակ տունը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանին հրաժարվել անկախության հանրաքվեից

04:55 • 16.09.17

ԱՄՆ-ի վարչակազմը կոչ է անում Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել  անկախության հանրաքվեից: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հրապարակային հայտարարության մեջ:


«Միացյալ Նահանգները չի աջակցում Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հանրաքվե անցկացնելու մտադրությանը: ԱՄՆ-ն բազմիցս ընդգծել է քրդական տարածաշրջանային կառավարության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որ հանրաքվեն կշեղի Իսլամական պետությունից ազատագրված տարածքները կայունացնելու իրենց բոլոր ջանքերից», - նշել է Սանդերսը:


 «Այս առումով, մենք կոչ ենք անում Քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղյալ հայտարարել հանրաքվեն և սկսել լուրջ և շարունակական երկխոսություն Բաղդադի հետ, որտեղ ԱՄՆ-ը բազմիցս նշել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանություն է տվել սեպտեմբերի 25-ին անկախացման շուրջ հանրաքվեի օրինագծին: