Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

02:56 • 17.09.17

Ռուսաստանի Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքի թռիչքուղու մոտակայքում փորձնական թռիչք կատարելիս վթարվել է ուսումնառազմական Յակ-130 ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունից, ինքնաթիռի անձնակազմը վթարից առաջ կարողացել է կործանիչը հեռացնել շենքերով շրջապատված տարածքից և հաջողությամբ ինքնանետում է կատարել:

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ երկու օդաչուն էլ վայրէջք կատարելուց հետո կապի են դուրս եկել, նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: