Բարսելոնայում գազի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 21-ի

04:04 • 17.09.17

Բարսելոնայի հացի փռերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 21 մարդ վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ինչպես հաղորդում է El País պարբերականը՝ վկայակոչելով շտապ օգնության ծառայությանը, վիրավորներից ութի վիճակը լուրջ է, մյուս 12-ը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանցից վեցին տեղում են բուժօգնություն ցույց տվել, մյուսները հոսպիտալացվել են:

Փռի հարևան բնակարանների բնակիչներին էլ անհանգստացնում է պայթյունից հետո տարածվող ծուխը: Պայթյունը տեղի է ունեցել 5 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող հացաբուլկեղենի փռում: Նախնական տվյալներով գազի կաթսա է պայթել: