Հնդկաստանում շահագործման է հանձնվել 30 տարի կառուցվող ամբարտակը

16:14 • 17.09.17

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անցկացրել է Սարդար-Սարովար ամբարտակը շահագործման հանձնելու արարողությունը: Հայտնի է, որ ամբարտակի շինարարությունը սկսվել է 1987 թվականին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գուջարաթ նահանգում տեղակայված ամբարտակի բարձրությունը մոտ 139 մետր է, իսկ ծավալը՝ 5.8 միլիարդ խորանարդ մետր: Գյուղատնտեսական նպատակներով ջրից կարող է օգտվել մոտ մեկ միլիոն ֆերմեր, իսկ խմելու ջրի ռեսուրսները հասանելի կլինեն մոտ 40 միլիոն մարդու:

Նշվում է, որ էլեկտրակայանի հզորությունը կլինի 1450 մեգավատ: Էլեկտրաէներգիան կբաշխվի երեք նահանգում՝ Մադյա-Պրադեշ, Մահարաշտրա և Գուջարաթ:

Հայտնի է, որ ամբարտակի շինարարության առաջին քարը դրվել է 1961 թվականին, սակայն նախագծի լիարժեք աշխատանքները մեկնարկել են 1987 թվականին: