Իրանը պատասխան կտա միջուկային գործարքի վերաբերյալ ցանկացած «սխալ քայլի». Խամենեի

16:44 • 17.09.17

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատասխան կտա 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ ցանկացած «սխալ քայլի»: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


«Իրանի ժողովուրդը ամուր է կանգնած, և ցանկացած սխալ շարժում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  նկատմամբ կստանա Իսլամական Հանրապետության պատասխանը»,- ասել է Խամենեին:


Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Իրանին «գործարքի ոգին» խախտելու մեջ:


«Ես մի բան կասեմ՝ Իրանի հարցով գործարքը վատագույն գործարքներից է, որ ես երբևէ տեսել եմ: Իրանը շարունակում է խստորեն խախտել համաձայնագրի ոգին: Մենք չենք պատրաստվում հանդուրժել այն, ինչով նրանք զբաղվում են»,- նշել է նա: