Բրիտանուհին 5.5 կգ կշռող երեխա է լույս աշխարհ բերել՝ բնական ճանապարհով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Լանկշիր կոմսության 33-ամյա բնակչուհին 5.5 կգ կշռող որդի է լույս աշխարհ բերել՝ բնական ճանապարհով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բրիտանուհու ծննդաբերությունը 6 ժամ է տևել:
Պաուլան և փոքրիկի հայրը՝ 32-ամյա Գարեթ Բրաունը, տեսնելով իրենց նորածին որդու չափերը, մի կողմ են դրել արդեն իսկ գնված հագուստը և ստիպված են եղել գնալ նոր գնումների. նրանք 3-6 ամսական երեխայի հագուստ են ընտրել:
Հայտնի է, որ նորածինների շրջանում ծանրության ռեկորդը պատկանում է 2013-ին լույս աշխարհ եկած բրիտանացի փոքրիկին, ով ծնվելիս կշռել է 7 կգ:












