Եվրամիությունը չպետք է կտրուկ հայտարարություններ անի կառույցին Թուրքիայի անդամակցության շուրջ. ՆԱՏՕ
Եվրամիությունը չպետք է կտրուկ հայտարարություններ անի կառույցին Թուրքիայի անդամակցության շուրջ և պնդի, որ երկիրը երբեք չի դառնա ԵՄ անդամ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի օգնականը, փոխանցում է Ռոյթերզ լրատվամիջոցը:
«Խիստ անհրաժեշտ է այն փաստի ընդունումը, որ երբ պետությունը ձգտում է միանալ եվրոպական կառույցներին, պետք է պահպանվեն ժամանակի խելամիտ շրջանակները»,- նշել է նա:
Ստոլտենբերգի օգնականն ավելացրել է, որ երկում աճում է հուսախաբությունը՝ պայմանավորված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դանդաղ ընթացքով:










