Լոնդոնում սերիական մարդասպանի մասին սերիալի նկարահանման հարթակում դի է հայտնաբերվել

15:23 • 17.09.17

BBC հեռուստաընկերության Rellik նախագծի նկարահանման հարթակում դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արևելյան Լոնդոնի հրապարակներից մեկում ոստիկանությունը դի է հայտնաբերել այնտեղ, որտեղ պետք է դիակով տեսարան նկարահանվեր:

«Նկարահանող խումբը ժամանել է «իր» դին նկարահանելու համար, սակայն ոստիկանությունն ասել է, որ դա անհնարին է, քանի որ այնտեղ իսկական դի է հայտնաբերվել: Սա տարօրինակ էր. իրականությունը գերազանցել է հնարած պատմությունը», - պատմել է դերասան Պատերսոն Ջոզեֆը, որը սերիալում կատարում է հոգեբույժի դերը:

Նշվում է, որ Rellik սերիալը նվիրված է սերիական մարդասպանի պատմությանը: