Թուրքիայում արտասահմանցիներ են ձերբակալվել ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի ժամանակ կալանավորվել է 74 օտարերկրացի, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչության մեջ, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ձերբակալված օտարերկրացիները հանձնվել են միգրացիոն ծառայություններին՝ այնուհետև նրանց երկրից արտաքսելու համար: Հայտնի չէ, թե ձերբակալվածները կոնկրետ որ երկրների քաղաքացիներ են:










