Ուկրաինացին ոստիկանություն է կանչել, երբ վաճառողուհին ռուսերեն է խոսել իր հետ
Ուկրաինայի Վիշգորոդ քաղաքի խանութներից մեկում հաճախորդը ոստիկանություն է կանչել այն պատճառով, որ գանձապահը նրա հետ ռուսերենով է խոսել:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, միջադեպի երիտասարդ գնորդը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Տեղեկացնում եմ, որ նա խախտում է Ուկրաինայի օրենքները, որոնց համաձայն՝ սպասարկումը կամ տեղեկատվության տրամադրումը պետք է իրականացվի ուկրաիներենով: Նա հանդգնորեն ասում է, որ ուկրաիներեն չի հասկանում, և որ ռուս է: Խնդրում եմ կանչել ղեկավարին և բողոքի գիրքը բերել: Ղեկավարին ոչ ոք չի կանչում, իսկ գանձապահին փորձում է պաշտպանել անվտանգության կին աշխատակիցը», - գրել է Օլեգ անունով տղամարդը:
Տղամարդուն հրաժարվել են բողոքի գիրքը տալ, որից հետո նա ոստիկանություն է կանչել: Օրինապահներն առաջարկել են Օլեգին դիմում ձևակերպել ոստիկանության բաժանմունքում, սակայն նա պնդել է, որ դիմումը տեղում կազմվի:










