Ինդոնեզիայում կոկորդիլոսը հարձակվել է շամանի վրա և տարել նրան ջրի տակ (տեսանյութ)
Ինդոնեզիայում կոկորդիլոսը հարձակվել է շամանի վրա և տարել նրան ջրի տակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գյուղերից մեկի բնակիչները դիմել են կոկորդիլոսներ վարժեցնողին և խնդրել գտնել իրենց հարևանին, որը կորել է նախօրեին: Նրանց պնդմամբ՝ տղամարդու վրա հարձակվել է սողուններից մեկը:
Նշվում է, որ շամանը մտել է ջրի մեջ և սկսել մանտրաներ կարդալ, և կոկորդիլոսը բռնել է նրան և տարել ջրի տակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մ`ջադեպի հաջորդ օրը ոստիկանությունը գետի մեջ գտել է կորած մարդու և շամանի մարմինները: Ընդ որում, կոկորդիլոսը չի փորձել ուտել նրանց. ենթադրվում է, որ զոհերը մահացել են թթվածնի պակասից:










