Գոայում կարգելվի ալկոհոլային խմիչք օգտագործել հանրային վայրերում
Հնդկական Գոա նահանգի իշխանությունները նոր զբոսաշրջային սեզոնի մոտենալուն զուգահեռ նոր արգելք են պատրաստվում մտցնել, որով կարգելեն ալկոհոլային խմիչքների օգտագործումը հասարակական վայրերում, այս մասին գրում է Hindustan Times-ը:
Գոա նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարիքարը հայտնել է, որ արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբեր ամսին:
Պաշտոնյան նշել է նաև, որ կտուգանվեն անգամ այն խանութների տերերը, որոնց հաճախորդները խմիչք կսկսեն խմել հենց մուտքի մոտ:
Փարիքարը բացատրել է, որ նման որոշմամբ իրենք ցանկանում են խուսափել այն տհաճ միջադեպերից, որոնք ստեղծում են հարբած մարդիկ փողոցներում:










