Ռումինիայում հզոր փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել (տեսանյութ)

09:37 • 18.09.17

Ռումինիայի արևմուտքում հզոր փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել, հայտնում է korrespondent.net-ը՝ Digi24.-ին հղումով։


Նշվում է, որ տվյալ շրջանի բնակիչներին չեն նախազգուշացրել մոտեցող փոթորկի մասին, որի քամու արագությունը կազմել է ժամում 90 կմ։


Տարերային աղետի 15 րոպեի ընթացքում մահացել է 8 մարդ, 67-ը վիրավորվել է։ Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, հեղեղվել են մի քանի տներ։