Թրամփը ցանկանում է Վաշինգտոնում զինվորական շքերթ կազմակերպել՝ ԱՄՆ-ի ռազմական պոտենցիալն ի ցույց դնելու նպատակով

02:09 • 19.09.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ որոշ լրատվամիջոցների, այնքան է հավանել Փարիզում Բաստիլի օրվա առթիվ զինվորական շքերթը, որ որոշել է նույնատիպ շքերթ էլ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպել։

Նյու Յորքում օրերս իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը խոստովանել է, որ դիտարկում է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ երկրում զինվորական շքերթ անցկացնելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի ռազմական պոտենցիալն ի ցույց դնելու նպատակով։ 

 

Թրամփն անգամ հասցրել է արդեն իր աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին հանձնարարել  ուսումնասիրել շքերթի անցկացման հնարավորությունը նահանգներում: