Հրդեհ Քաղցրաշեն գյուղում. Այրվում են տների տանիքներ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի դպրոցի մոտակայքում այրվում են տան տանիքներ:
Պարզվել է, որ այրվում է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Շահումյան փողոցի Ա. Պ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքն անբողջությանբ՝ մոտ 220 քմ, Ա. Հ.-ին պատկանող թիվ 19 տան տանիքը մասնակի՝ մոտ 12 քմ և Դ. Գ.-ին պատկանող թիվ 3 տան տանիքը մասնակի՝ մոտ 10 քմ:










