«Մարիա» փոթորիկն ուժեղացել է՝ հասնելով չորրորդ աստիճանի
Կարիբյան ծովում մոլեգնող «Մարիա» փոթորիկն ուժեղացել է՝ հասնելով չորրորդ աստիճանի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փոթորիկը շարժվում է «Իրմա» փոթորկից տուժած տարածքներ՝ Պուերտո-Ռիկո, Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի:
Դրանից բացի, նախազգուշացումներ են ուղարկվել Գվադելուպա, Դոմինիկա, Սենթ Քիթս և Նևիս, Մոնթսերաթ և Մարտինիկա:
Հիշեցնենք, որ Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Ամերիկայի ափերի և Կարիբյան ծովի մոտակայքում, ձևավորվել է «Մարիա» արևադարձային փոթորիկը:










