Իսպանիան կոչ է արել Հս. Կորեայի դեսպանին մինչ ամսվա վերջ հեռանալ երկրից

02:41 • 19.09.17

Իսպանիայի իշխանությունները խնդրել են Հյուսիսային Կորեայի դեսպանին հեռանալ երկրից մինչ ամսվա վերջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Հյուսիսային Կորեայի դեսպանին հայտնել են այն մասին, որ նա հայտարարվել է պերսոնա նոն գրատա և պետք է հեռանա երկրից մինչ սեպտեմբերի 30-ը»,-ասվում է Իսպանիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ հերթական բալիստիկ հրթիռն էր նետել սեպտեմբերի 15-ին։