ԱՄՆ-ն Աֆղանստան կուղարկի շուրջ 3000 զինվորականի. Պենտագոնի ղեկավար
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Աֆղանստան կուղարկեն ավելի քան 3000 զինվորականների, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը, ում խոսքով՝ այդ զինվորականների մեծամասնությունն արդեն իսկ ճանապարհին է։
«Մենք խոսում ենք շուրջ 3000 հոգու մասին։ Ես առայժմ չեմ ստորագրել վերջին կարգադրությունները, որովհետև հիմա մենք դիտարկում ենք որոշակի տարրեր, սակայն շուտով ավելի մանրամասն կկարողանամ պատասխանել բոլոր հարցերին»,- ասել է լրագրողներին ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը:










