Երևանի Դավթաշեն կամրջից քաղաքացի է նետվել. պարզվել է նրա ինքնությունը
Երևանի Դավթաշեն կամրջից, ըստ նախնական տվյալների, մարդ է նետվել։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած անձը տղամարդ է` 35-40 տարեկան։
Դեպքի վայրում են ոստիկանության ծառայողները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցները։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։
Ականատեսների փոխանցմամբ քաղաքացին նետվել է կամրջից առավոտյան 09։00-09։30-ի սահմաններում։
Տեղում շտապօգնության ծառայության բժիշկներն արձանագրել են, որ քաղաքացին մահացել է։
Ավելի ուշ ԱԻՆ լրատվականից տեղեկացրին, որ պարզվել է, որ կամրջից ցած նետվող քաղաքացու ինքնությունը՝ նա Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Ս.-ն է:












