3 տուն, 2 բնակարան, 2016-ի դրությամբ 5,7 մլն եվրո. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և կնոջ ունեցվածքի հայտարարագիրը

15:15 • 20.01.18

Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարդվելու առաջարկ ստացած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի ունեցվածքի հայտարարագիրը` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում։

Արմեն Սարգսյանը պաշտոնն ստանձնել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8,000,000 եվրո:  

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է 3 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում:

2014 թվականի տվյալներով բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 7,600,000 եվրո:

Տվյալներ կան 2014 թվականի հարկային տարում ձեռք բերած և օտարած շարժական գույքի վերաբերյալ, ըստ որի` հարկային տարվա վերջում առկա է RANGE ROVER 4.4 L V8 մակնիշի մեքենա՝ 70,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ:  

2015 թվականին հարկային տարվա սկզբում առկա 7,600,000 եվրոյից հարկային տարվա վերջում առկա է եղել 6,150,000 եվրո, իսկ 2016 թվականի հարկային տարվա վերջում` 5,700,000 եվրո:

Նշենք, որ 2013-2016-ը բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում ձեռք բերած և օտարած անշարժ գույքի, շարժական գույքի, արժեթղթերի և այլ ներդրումների,  հանձնած կամ վերադարձրած փոխառությունների,  ձեռք բերած և օտարած թանկարժեք գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Ներկայացնում ենք նաև Արմեն Սարգսյանի կնոջ` Նունե Սարգսյանի հայտարարագրած տվյալները, ըստ որի, 2013 թվականի հարկային տարվա սկզբում կազմել է 950,000 եվրո, հարկային տարվա վերջում` 930,000 եվրո։ 2014 թվականի հարկային տարվա վերջում նրա եկամուտները կազմել են 900,000 եվրո, 2015 թվականի հարկային տարվա վերջում կազմել են 850,000 և 2016 թվականի հարկային տարվա վերջում կազմել են 780,000 եվրո: Այլ տվյալներ չկան: