ՀՀ-ն հնարավոր է կրկին չմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2018»-ի ուսումնավարժանքներին. այս պահին դեռևս որոշում  չկա

19:28 • 29.01.18

Հայաստանը հնարավոր է՝ կրկին չմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2018»-ի ուսումնավարժանքներին, քանի որ այս պահին դեռևս նման որոշում չկա: Նույն ժամանակահատվածում մեր ուժերը մասնակցելու են Հայաստանում անցկացվող մեկ այլ միջոցառման՝ կրկին ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին  Հայաստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով. «Այսինքն, եթե  նույն ժամանակահատվածում երկու տարբեր միջոցառում կա, մեկը` Հայաստանում, մյուսը՝ Վրաստանում, մենք մասնակցում ենք այսօր կազմակերպվող միջոցառմանը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում»:

Հիշեցնենք, որ  հունվարի 24-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ընդունելով Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, հույս էր  հայտնել, որ ընթացիկ տարում հայ զինծառայողները կմասնակցեն «Noble Partner-2018» բազմազգ զորավարժություններին»: -