Սև դասական զգեստով Մոնիկա Բելուչին՝ Լոս Անջելեսի իտալական մշակույթի ինստիտուտի մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

15:24 • 01.02.18

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հունվարի 31-ին Լոս Անջելեսի Harmony Gold թատրոնում մասնակցել է Լոս Անջելեսի իտալական մշակույթի ինստիտուտի կազմակերպած մրցանակաբաշխությանը, որի ընթացքում բոլոր ներկաների ուշադրությունը գամել է իրեն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 53-ամյա դերասանուհին միջոցառմանը ներկայացել է իր համար «այցեքարտ» դարձած սև դասական զգեստով, որն ի ցույց է դրել չխամրող գեղեցկուհու ձիգ պարանոցն ու ճերմակաթույր լանջաբացվածքը:

Բրիտանական պարբերականը հավելում է, որ երեկոյի ընթացքում Բելուչիին հատուկ մրցանակ է շնորհվել, ինչը դերասանուհուն շատ է հուզել:

Մրցանակաբաշխության շրջանակում Բելուչին պատմել է իր վերջին ֆիլմի՝ «Ծիր կաթին»-ի մասին, որը նկարահանվել է Սերբիայում ու ներկայացնում է հասուն զույգի սիրո պատմությունը:

«Ֆիլմը նկարահանվել է երեք տարի առաջ: Այն պատմում է երկու հասուն մարդկանց միջև սիրո մասին: Նրանք երիտասարդ չեն, բայց հանդիպելու պահին իսկական հրաշք է տեղի ունենում: Ֆիլմն ապացուցում է, որ սերն ու զգայականությունն ավելի շատ կախված են մարդու էներգետիկայից, ոչ թե տարիքից: Իմ կարծիքով՝ դա գեղեցիկ «մեսիջ» է»,-նշել է դերասանուհին:

 

Glamorous: Bellucci brought her starry aura to the red carpet in LA for the awards season event

 

Strike a pose: Bellucci told Extra on Wednesday that she was 'very touched and moved' to be honored at the cinematic event 

Stunning: Monica Bellucci, 53, looked amazing in a black gown as she was honored Wednesday at the Harmony Gold theater in Los Angeles in conjunction with the Filming on Italy festival