Ֆրանսահայ պրոդյուսերը հավակնում է հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակին
Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդյուսեր Ալեքսիս Դուլգերյանի «Արյունոտ կաթ» («Petit Paysan») ֆիլմը ներկայացվել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակին:
Ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն, ֆիլմը ներկայացվել է 2 անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք»:
Կինոնկարը պատմում է իր երկու կովին համաճարակից փրկելու փորձեր ձեռնարկող միայնակ ֆերմերի մասին:
Հիշեցնենք, որ «Սեզար» մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 2-ին՝ Փարիզում: Միջոցառումն անցկացվելու է 43-րդ անգամ:










