Նրան հանդիպելու համար նույնիսկ ստիպված չէի տնից դուրս գալ. Քլունին պատմել է՝ որտեղ է ծանոթացել կնոջ հետ (լուսանկարներ)

14:50 • 01.02.18

Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ջորջ Քլունին, որն ընդամենը մի քանի տարի առաջ համարվում էր արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ամուրիներից մեկն ու խոստովանում էր, որ անգամ չի էլ մտածում ընտանիք կազմելու, երեխա ունենալու մասին, պատմել է՝ որտեղ և ինչպես է ծանոթացել ապագա կնոջ՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունիի հետ (Ալամուդին):

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 56-ամյա ամերիկացու խոսքով՝ մտերիմ ընկերը նախքան իր և Ամալի հանդիպումը կանխատեսել էր, որ իրենք անպայման ամուսնանալու են:

«Նրան հանդիպելու համար ես նույնիսկ ստիպված չէի տնից դուրս գալ: Իհարկե, անհեթեթ է հնչում: Ուղղակի ընկերս մի անգամ պետք է իմ տուն գար ու հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ է իր հետ ևս մեկին բերել: Ես դեմ չէի: Հետո զանգահարեց գործակալս ու ասաց, որ գիտի, թե ով է գալու իմ տուն ու վստահ է, որ ես նրա հետ ամուսնանալու եմ»,- Դևիդ Լեթերմանի շոուի ժամանակ պատմել է դերասանը՝ ենթադրելով, որ իր և Ամալի հանդիպումը ճակատագրի «գործն» էր:

Քլունին հավելել է, որ այդ օրն ինքն ու Ամալը մինչև ուշ գիշեր զրուցել են, իսկ հետո իրենց կապը շարունակվել է էլեկտրոնային փոստի միջոցով:

«Ամենահետաքրքիրն այն էր, որ մեր ծանոթության օրը իմ տանն էին նաև ծնողներս: Մենք ամբողջ երեկո զրուցում էինք: Հետո նա ինձ տվեց իր էլեկտրոնային հասցեն, քանի որ պետք է ուղարկեր ծնողներիս լուսանկարները: Այդպես սկսվեց մեր նամակագրական կապը, բայց ես չգիտեի՝ ուզում է նա հանդիպել հետս, թե ոչ»,-հավելել է Քլունին:

Ճակատագրական հանդիպումից արդեն 5 տարի է անցել. Ջորջն ու Ամալը պաշտոնապես ամուսնացած են, ունեն երկու երեխա և համարվում են արևմտյան շոու բիզնեսի ամենաամուր ու գեղեցիկ զույգերից մեկը:

Հետաքրքրական է, որ դերասանի հայրը՝ Նիքը, վերհիշելով ապագա հարսի հետ առաջին հանդիպումը, People ամսագրին պատմել է. «Նա այնքան հմայիչ էր, գեղեցիկ ու բարեկիրթ, իսկ ընթրիքից հետո ակնհայտ դարձավ, որ նա նաև բարի է ու շատ տարբերվող: Երբ առաջին հանդիպումը կայացավ, ես հասկացա, որ նրանց երկուսի ճակատագրերը խաչված են: Ես որդուս սիրային հարաբերություններին հետևել եմ 13 տարեկանից սկսած: Ես անմիջապես զգացի, որ այդ երիտասարդ կինը նրա համար կարևոր նշանակություն է ստացել: Դա ապշելու բան էր»:

 

Картинки по запросу George Clooney Amal

Картинки по запросу George Clooney Amal

Fate: George Clooney, 56, has admitted that it was his friend who initially predicted he would marry wife Amal, 39, before he had even met her

'He told me I would marry her!' Ahead of being introduced to the human rights lawyer in 2013, the silver fox revealed a mutual friend called him to sing her praises 

'We all stayed up all night talking': The former ER star fondly remembered that his parents were also there during the night he first met Amal 

 

 

 

 

 

Նրան հանդիպելու համար նույնիսկ ստիպված չէի տնից դուրս գալ. Քլունին պատմել է՝ որտեղ է ծանոթացել կնոջ հետ (լուսանկարներ)