Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է լեգենդար Ջինա Լոլոբրիջիդայի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)

12:51 • 02.02.18

Իտալական կինոարվեստի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, որին ժամանակին կոչում էին «աշխարհի ամենագեղեցիկ կինը», Հոլիվուդի Փառքի ծառուղում արժանացել է իր անվանական աստղին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 90-ամյա իտալուհին նման պատվի է արժանացել կինոարվեստում ունեցած ձեռքբերումների համար:

Դատելով ստորև ներկայացված ֆոտոշարքից՝ դերասանուհին կարևոր միջոցառմանը նախապատրաստվել է մեծ ոգևորությամբ: Նա կրել է վառ կապույտ, ոսկեզօծ նախշերով տոնական հանդերձ, երկարաճիտ կոշիկներ, աչքի ընկնող դիմահարդարում արել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Լոլոբրիջիդայի անվան աստղը հանրահայտ Փառքի ծառուղում 2.628-րդն է:

Իր բեղուն կարիերայի ընթացքում իտալուհին նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնցից ամենահայտնին են «Հաղթել սատանային», «Բոնա սերա», «Կուզիկը Նոտր Դամից»:

Հոլիվուդյան գերաստղ Համֆրի Բոգարտը, որը Լոլոբրիջիդայի հետ նկարահանվել է «Հաղթել սատանային» ֆիլմում, մի առիթով ասել է.«Ջինայի կողքին խամրում է անգամ Մերիլին Մոնրոն»:

 

Italian film legend: Gina Lollobrigida was honored on Thursday with a Hollywood Walk of Fame star for her work in both classic Italian and Hollywood cinema

Classy lady: The former actress looked sophisticated and classy as she was honored

Regal lady: The sophisticated actress donned a blue dress and robe with a large gold buckle that cinched the front of her waist

Fame: Council member Mitch O'Farrell gave a speech as Lollobrigida was honored in Hollywood

Moral support: The iconic actress was accompanied to the event by friend and producer Tziana Rocca

The legend is pictured during her prime in 1969  Lollobrigida still sat in a regal manner

Sizzling: Lollobrigida is pictured in the 1961 film, Go Naked In The World

Sex symbol: Another scene from Go Naked In The World shows the sultry siren slouching on fur

The way they were: Lollobrigida and ex Javier Rigau y Rafols, who is 34 years her junior, attended the 56th Red Cross Ball in Monaco, 2006