Ստամբուլի կենտրոնում գտնվող հին հայկական թատրոնի շենքը մատնված է անուշադրության. «Ակօս» (լուսանկար)

13:32 • 02.02.18

Ստամբուլի սրտում՝ Բեյօղլու շրջանի Իսթիքլալ պողոտայի վրա գտնվող «Թոքաթլըյան» անունը կրող հին հայկական թատրոնի շենքն այսօր մատնված է անուշադրության։ Անշուք վիճակի պատճառով վարձակալներ չգտնող շենքը որևէ նորոգման և բարելավման չի ենթարկվել 1950 թվականից սկսած:

Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, 1884 թվականին որպես թատրոնի շենք կառուցված հաստատությունը 1897 թվականին հանձնվել է Մկրտիչ Թոքաթլըյան անունով հայ գործչին, որն ավելի քան 60 տարի շենքը շահագործել է որպես հյուրանոց: Հին Ստամբուլի կարևոր անկյուններից մեկը դարձած շինությունը պատմության ընթացքում փոխել է մի քանի տերեր, երկար տարիներ այլևս չշահագործվող շենքի ներկայիս վիճակը հայ համայնքը գնահատում է աղետալի:

Ներկայում շենքը փոխանցված է «Երեք խորան» հայկական հիմնադրամին, որը խոստացել է նորոգման աշխատանքներ ձեռնարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Հայտնի է, որ շենքով հետաքրքրվել ու ամսական 450.000 դոլարով ցանկացել են վարձակալել ֆրանսիական Lafayette ընկերության ներկայացուցիչները, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները մերժել են տվյալ առաջարկը:

 



Картинки по запросу tokatlıyan oteli beyoglu

Картинки по запросу tokatlıyan oteli beyoglu

Ստամբուլի կենտրոնում գտնվող հին հայկական թատրոնի շենքը մատնված է անուշադրության. «Ակօս» (լուսանկար)