Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի՝ ձայնագրությունն իրական է, թե ոչ, արդեն ԵԽԽՎ-ում ասել է, որ նման բան կա. Ա. Սիմոնյան

13:24 • 13.09.18

Արփինե Հովհաննիսյանը, իմ ունեցած տեղեկություններով,  երեկ դեռ չսպասելով, որ հաստատվի, որ դա իրականությանը համապատասխանող ձայնագրություն է, արդեն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման բան կա, այդ տեսանյութը իրականությանը համապատասխանում է  և այլն. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Ես ակամայից հիշեցի այն օրինակը, երբ Զարուհի Փոստանջյանը իշխանության քննադատությամբ հանդես եկավ, ինչ հոխորտանքներ էին հնչում ՀՀԿ-ի կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ»,-ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նման մեթոդներով փորձում են ազդել իրենց վրա: «Փորձում են մեր ներվերին ազդել, մենք ընդդիմություն ենք եղել, մեզ գաղտնալսել են, մեզ բանտ են  նետել: Հիմա մենք որևիցե բանից ոչ վախենում ենք, ոչ էլ անհանգստանում, ՀՀ ժողովուրդը մանդատ է տվել մեզ, որպեզի արդարադատություն իրակացվի: Իրենք հիմա փորձում են ապացուցել, որ այն մարդիկ, ովքեր կրակել են, այնուամենայնիվ, անմեղ են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման օրը:

Հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնյաներն անդրադարձել էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման հիմքերին:

 

Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի՝ ձայնագրությունն իրական է, թե ոչ, արդեն ԵԽԽՎ-ում ասել է, որ նման բան կա. Ա. Սիմոնյան