Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

13:02 • 22.09.18

14։05

Բաց քվեարկությամբ Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։


------------------------


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ է ընտրում: Իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովը կընտրի նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն էր, ում առաջադրել էին Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:

Կազմում ընդգրկվելու համար առաջադրված էին հիմնականում նոր Կառավարության անդամներ:  

Քիչ առաջ արտահերթ ժողովին մասնակցելու ներկայացավ նաև Վանեցյանը, ով նշեց, որ ընտրություններից հետո լրագրողների հարցերին կպատասխանի: Նա միայն պնդեց, որ  ԱԱԾ-ում աշխատանքը չի տուժի ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում: