Ես կժպտամ միայն այդ առիթով. Վանեցյանը՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին

10:48 • 23.09.18

Ես կժպտամ միայն այդ առիթով. Tert.am-ի հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանենցյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ պատճառով է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին իր դեմ հայց ներկայացրել:

Հարցին, թե ի՞նչ նորություններ կան գաղտնալսման գործից, ԱԱԾ տնօրենն ասաց, որ քրեական գործը Քննչական կոմիտեի շրջանակում է:

Ինչ վերաբերում է ընտրապայքարին և քաղաքական ուժերի՝ միմյանց դեմ ուղղված մեղադրանքներին, մասնավորապես, որ ԲՀԿ-ն իրավապահ մարմիններին մեղադրում է աշխատանքը պատշաճ չկատարելու մեջ, Արթուր Վենցյանը պատասխանեց. «Ընտրական պրոցես է, քարոզարշավ է, մի քիչ լարված են մարդիկ,  պետք է այնպես անենք, որ ամեն ինչ  լավ լինի և հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ»:

Ես կժպտամ միայն այդ առիթով. Վանեցյանը՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին