Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ինքնառաջադրվել է արտահերթ ընտրություններում

14:43 • 28.09.18

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Դիանա  Գասպարյանն առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 21-ին կայանալիք  Էջմիածնի  քաղաքապետի  արտահերթ ընտրություններում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահ Գրիգոր Նազարյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին փաստաթղթեր է ներկայացրել 4 թեկնածու, որնցից երեքն անկուսակցական են, բոլորն էլ ինքնառաջադրված են:

«Բացի Դիանա Գասպարյանից, առաջադրվել են նաև անկուսակցական Վարդան Առաքելյանը, Վահե Մովսիսյանն ու Կարեն Ստեփանյանը: Մինչև սեպտեմբերի 30-ը կարող են նաև այլ  թեկնածուներ  առաջադրվել: Քարոզարշավը լինելու է հոկտեմբերի 9-19-ը»,- նշեց  նա:

Նշենք, որ Վահե Մովսիսյանը «Յունիբանկ»-ի  Էջմիածնի մասնաճյուղի տնօրենն է։ Վարդան Առաքելյանը «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ–ի տնօրենն է, Կարեն Ստեփանյանը՝ հանրային պաշտպան։

Հիշեցնենք, որ Էջմիածնի  նախկին  քաղաքապետը՝ կալանավորված գեներալ Մանվել  Գրիգորյանի որդին Կարեն Գրիգորյանը,  հրաժարական է տվել հունիսի 18-ին:

 

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ինքնառաջադրվել է արտահերթ ընտրություններում