Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը, նաև չի առաջադրի այլ թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը չի պաշտպանելու Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Սևակ Միքայելյանի (պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է) թեկնածությունը:
Այս մասին Կոստանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»։
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Սևակ Միքայելյանը ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:










