ՔՊ-ում միշտ էլ վեճեր եղել են, կլինեն. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ մարզային գրասենյակում կատարվող իրավիճակի մասին (տեսանյութ)

12:26 • 13.11.18

ՔՊ-ում միշտ էլ վեճեր եղել են և կլինեն, դրանք բանավեճեր են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ՔՊ մարզային գրասենյակներում ինչ է կատարվում, վիճո՞ւմ են ռեյտինգային թեկնածուների շուրջ:

Tert.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նաև ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի պահպանման մասին, ինչպես նաև ՀՀԿ-ի հայտարարությունների մասին, թե Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ես ասուլիս կանեմ և բոլոր հարցերին կպատասխանեմ: Ասուլիսն արդեն անիմաստ է դառանում, ինչքան շատ եմ այս ֆորմատով ձեր հարցերին պատասխանում, այնքան ասուլիսը հետաձգվում է: Ես պլանավորում եմ առաջիկա շաբաթվա ընթացքում ասուլիս հրավիրել, խնդրում եմ, եկեք այդ օրը խոսենք: Մենք պայմանավորվել ենք, որ գոնե երկու ամիսը մեկ պիտի ասուլիս անենք»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ասուլիսի ընթացքում ոչ մի հարց անպատասխան չի մնալու: