ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուն հանկարծամահ է եղել

18:39 • 28.11.18

ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ Սուսաննա Գևորգյանը, մահացել է:  Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Ըստ Թադևոսյանի՝  Գևորգյանը, ով ՀՀԿ ցուցակի 57-րդ համարն էր և առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, հանկարծամահ է եղել:

Ռուբեն Թադևոսյանը նաև ասաց, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ: