ՀՀ նախագահը կազդուրվում է, իսկ նրա աշխատակազմը Բաղրամյան 26 դեռ չի տեղափոխվել
ՀՀ նախագահը կազդուրվում է: Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ինչպես է հիմա իրեն զգում նախագահը, այսպես պատասխանեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ նախագահը չէր մասնակցել Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվելիք պատարագին, քանի որ վատառողջ էր:
Tert.am-ի մեկ այլ հարցին, թե արդյոք նախագահի աշխատակազմն արդեն տեղափոխվել է Բաղրամյան 26, պատասխանեցին. «Աշխատակազմը Բաղրամյան 26 դեռ չի տեղափոխվել և դեռևս գտնվում է Մաշտոցի 47 հասցեում: Ներկայումս քննարկվում են տեղափոխման հետ կապված ժամկետները»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Կառավարությունն ընդունել էր նախագիծ, որով նախատեսվում էր Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1:
Նշենք, որ մամուլում եղել էր տեղեկություն, ըստ որի՝ նախագահի` Բաղրամյան 26 վերադառնալուց հետո կհանձնվի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին` որպես նստավայր։










