«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

10:21 • 15.01.19

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նա հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ոչ, ապա կազմվում է նրա գործունեության դադարեցման մասին արձանագրություն»,-ասաց  նախագահը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել