Հայտնի է, թե ինչ պատժի է արժանացել Անդորրայի դարպասապահը մաhվան ելքով խախտման համար
Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն հրապարակել է «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոյի պատժի վերաբերյալ որոշումը, որի հետ բախումը հանգեցրել էր «Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելի մահվանը։
Կառույցը Օվոնոյի նկատմամբ կիրառել է կանոնների կոպիտ խախտման համար նախատեսված առավելագույն պատիժը՝ 12-խաղյա որակազրկում, ինչպես նաև դրամական տուգանք, որի հստակ չափը կոմիտեի որոշման մեջ նշված չէ։
Այսպիսով, Օվոնոն խաղադաշտ կարող է վերադառնալ ոչ շուտ, քան 2027 թվականի փետրվարին, և հաստատ բաց կթողնի հունվարի 17-ին նախատեսված «Տեներիֆեի» դեմ երկրորդ շրջանի հանդիպումը։ Հավելենք, որ ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե դարպասապահը մտածում է նաև կարիերան ավարտելու մասին։
Չնայած սրան՝ իր եզրակացությունը դեռևս չի ներկայացրել Իսպանիայի ոստիկանությունը, որը սեփական հետաքննությունն է վարում։ Եթե կոպիտ անզգուշության մեջ Օվոնոյի մեղքն ապացուցվի, նրան կարող է սպառնալ 1-ից 4 տարվա ազատազրկում։











