Ուկրաինային փոխանցված F-16 կnրծանիչները մշտապես վերանորոգման մեջ են. Զելենսկի

14:51 • 14.11.26

Արևմուտքի երկրներից Ուկրաինայի ստացած F-16 կործանիչները գործնականում չեն օգտագործվում, քանի որ մշտապես վերանորոգվում են։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

«Մեզ միաժամանակ երկնքում երկուսուկես անգամ ավելի շատ ինքնաթիռ է պետք, քան այն քանակը, որը մենք կիրառում ենք։ Թղթի վրա այդ ամենը կա, բայց դրանք մշտապես վերանորոգման մեջ են, քանի որ F-16-երը նոր չեն», - նրա խոսքերը մեջբերում է «Общественное. Новости» պարբերականը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Կիևի իշխանությունները կարող են հայտնվել մի իրավիճակում, երբ տեխնիկական սպասարկման խնդիրների պատճառով մինչև տարեվերջ նրանց մոտ ոչ մի սարքին F-16 կործանիչ չմնա։