«Վիլլեմ II»-ը հաղթել է. Արաս Օզբիլիսը խաղաժամանակ չի ստացել
Հոլանդիաի առաջնության 25-րդ տուրում «Վիլլեմ II»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Դե Գրաաֆսհապին» և 3:2 հաշվով հաղթանակ տարել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տանտերերի հայտացուցակում է եղել, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Հատկանշական է, որ Օզբիլիսն առաջնության շրջանակում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 16-ին` «Վիտեսի» հետ արտագնա խաղում:
25 տուրից հետո «Վիտես II»-ը Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում:










