ԲՀԿ խմբակցությունը ՊԵԿ նախագահի հետ այսօր փակ հանդիպում կունենա

15:44 • 21.03.19

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպում ունի։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ 

Նրա խոսքով՝ քննարկվելու է հարկային  օրենսգրքի փոփոխությունները։

Բագրատյանը նշեց՝ խմբակցությունը նախագծի հետ կապված ունի առաջարկներ, որոնք պետք է ներկայացնի ՊԵԿ նախագահին։

ՀեղինակԱնի Օհանյան