Նուրսուլթան. Ղազախստանի նախագահը ստորագրել է Աստանան անվանափոխելու մասին հրամանագիրը

12:00 • 23.03.19

Ղազախստանի ժամանակավոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու մասին հրամանագիրը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հայտնի է, որ որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանան վերանվանելու առաջարկն արվել էր մարտի 20-ին՝ երկրի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանն ընդունել էր համապատասխան որոշումը: Իսկ ավելի ուշ gopetition.com կայքում խնդրագիր էր հայտնվել, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նազարբաևի պատվին Նուրսուլթան չվերանվանել:

Նախօրեին երկրի արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Աստանան Նուրսուլթան անվանափոխելու որոշումը չի խախտում օրենքը: