«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է. ՊԵԿ նախագահ

23:46 • 04.04.19

Լուսանկարը` Aysor.am-ի

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին լուրերը համապատասխանում են իրականությանը։ Այս մասին Tert.am֊ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վերջինս նաև հաստատեց, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը ընկերությունում ստուգումներ է անցկացրել:

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը գրել էր, որ այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ որ գործողություն են իրականացրել։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը, «Սպայկա» ընկերության տնօրենը ձերբակալվել է: