«Հրապարակ». Լենա Նազարյանն ու Գարիկ Սարգսյանը չեն լինի ՔՊ նոր վարչությունում. մեկը բոյկոտել է, մյուսին ասել են՝ հեռու մնա ավելորդ աղմուկից

07:00 • 10.05.19

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության երկու անդամները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, չեն լինի նոր վարչությունում: Նրանք երկուսն էլ վարչության ընտրություններին չեն առաջադրել իրենց թեկնածությունը: Եթե Գարիկ Սարգսյանը վերահսկող մարմնի անդամ դառնալու հայտ է ներկայացրել, ապա Լենա Նազարյանն առհասարակ «բոյկոտել» է ինչպես կուսակցության ղեկավար կազմում տեղ ունենալը, այնպես էլ՝ վերահսկող մարմնում:

Փոխարենն առաջադրվել է Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բա բայանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի պետը: Լենա Նազարյանը մեր հարցերին չպատասխանեց, իսկ ՔՊ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա կուսակից ընկերներին իր չառաջադրվելը պատճառաբանել է, թե «գործը շատ է, չի հասցնում»:

Իսկ Արարատի մարզպետի մասին ասացին, որ ընկերներն են խորհուրդ տվել՝ հեռու մնալ ավելորդ աղմուկից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: