«Լուսավոր Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնում՝ վարչապետի հայտարարությունը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով

13:23 • 20.05.19

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը»  և «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու»։