«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հավանաբար, կհանդիպեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ․Վահան Կոստանյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր, հավանաբար, կհանդիպեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին լուրը Tert.am-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
«Հավանաբար այսօր կհանդիպեն: Չեմ կարող ասել, թե ինչ թեմաներ են քննարկվելու հանդիպմանը»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկատվության, հանդիպումը տեղի է ունենալու երեկոյան ժամը 7-ին։
Հիշեցնենք, որ մինչ այս Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։
Նշենք նաև, որ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի, Արցախի նախագահը հանդիպելու է ՀՀ ԱԺ այլ խմբակցությունների հետ ևս: Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի՝ իրենց հետ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:










