Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել թռչնամսի ներկրման պայմանների շուրջ

10:35 • 26.10.19

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել երկկողմանի թռչնամսի ներկրման պայմանների շուրջ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությանը:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի ու ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի միջև հեռախոսազրույցի արդյունքում:

Կողմերը հաստատել են, որ համաձայնության են եկել Չինաստանից ԱՄՆ թռչնամսի և ձկնեղենի ներկրման և ԱՄՆ-ից Չինաստան թռչնամսի արտահանման արգելքի վերացման հարցում: