ԿԳՄՍՆ նոր նախագծով նախատեսվում է կրթությունը միացնել գիտությանը, որը մեծ վնաս է հասցնելու Հայաստանում գիտության զարգացմանը. գիտնականների ասուլիսը՝ ԳԱԱ հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)
Տեղի է ունենում գիտնականներ Հրայր Ազիզբեկյանի և Ռոբերտ Հակոբյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն անդրադառնում են Գիտությունների ազգային ակադեմիայի հնարավոր լուծարման հարցին, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի թերություններին։
Հիշեցնենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ նախատեսվում է լուծարել Գիտությունների ազգային ակադեմիան։










